Եկեղեցին վերջին ազգային կառույցն է, որը իշխանությունը փորձում է իր ձեռքը վերցնել. Լուլուկյան

14 Հոկտեմբերի 2026, 18:00

Կարծիք | Քաղաքականություն


Եկեղեցու նկատմամբ ճնշումների հարցը պետք է ավելի ակտիվ բարձրաձայնվի միջազգային հարթակներում, իսկ եվրոպական կառույցների և տարբեր երկրների քաղաքական գործիչների արձագանքները պետք է ուղեկցվեն հետևողական աշխատանքով: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի անդամ Սամվել Լուլուկյանը:

«Հայ առաքելական եկեղեցին վերջին բաստիոնն է, վերջին ազգային կառույցը, որը փորձում են իրենց ձեռքը վերցնել։ Այդ առումով շատ կարևոր է, որ եկեղեցու նկատմամբ ճնշումների մասին խոսվի տարբեր կառույցներում, տարբեր հարթակներում։ Եթե դու չես ահազանգում, ճնշումն էլ բավարար ուժեղ չի լինի»,- նշել է Լուլուկյանը։

Նա նաև մտահոգություն է հայտնել Սփյուռքի վերաբերյալ Հայաստանի խորհրդարանում հնչած հայտարարությունների առնչությամբ՝ ընդգծելով, որ Սփյուռքը տասնամյակներ շարունակ աջակցել է Հայաստանին ինչպես քաղաքական, այնպես էլ ֆինանսական առումներով։

Լուլույանի գնահատմամբ՝ «Եթե Սփյուռքն ուժեղ է, Հայաստանը թույլ է» ձևակերպումն անհեթեթ և քաղաքականապես անհեռատես մոտեցում է: