Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ալեն Սիմոնյանին կարգելե՞ն մուտք գործել Ռուսաստան

16 Հոկտեմբերի 2026, 12:00

(Երևանի նկատմամբ Ռուսաստանի հռետորաբանությունը կոշտանում է)

««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, ՀՀ Ազգային ժողովի առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ Լուսինե Բադալյանի՝ Ռուսաստանի Դաշնություն մուտքի արգելքը դարձավ հերթական ազդանշանը, որը վկայում է հայ-ռուսական հարաբերություններում առկա խոր ճգնաժամի մասին։ Միջադեպը տեղի է ունեցել հոկտեմբերի 14-ին, երբ պատգամավորն ուղևորվում էր Սանկտ Պետերբուրգ՝ ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովի նիստին մասնակցելու նպատակով։ Այս քայլը հստակ ցույց է տալիս, որ Մոսկվան այլևս մտադիր չէ զիջումներ անել հայ պաշտոնյաների պաշտոնական կարգավիճակի հարցում և անցնում է անհատական թիրախային սահմանափակումների։

Տեղի ունեցածը ծավալվում է Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ Ռուսաստանի կողմից արտաքին հռետորաբանության ակնհայտ խստացման և տնտեսական ճնշման ուժեղացման ֆոնին։ ՌԴ փորձագիտական և կառավարական շրջանակներում ավելի ու ավելի է արմատավորվում այն ընկալումը, որ Հայաստանի գործող իշխանություններն ընտրել են համակարգային առճակատման և տարածաշրջանից ռուսական ներկայության դուրսմղման կուրս։ Մոսկվայի պատասխան քայլերն ավելի ու ավելի շոշափելի են դառնում։ «Ռոսսելխոզնադզոր»-ն արդեն դիմել է հայկական կողմին՝ խնդրելով հոկտեմբերի 15-ից ժամանակավորապես դադարեցնել համակցված կերերի արտահանմամբ զբաղվող «Մոդուս Գրանում» ընկերության արտադրանքի անասնաբուժական հավաստագրումը։ Ոմանց սա կարող է թվալ սիմվոլիկ քայլ, սակայն դեռևս ընտրություններից առաջ մտցված սահմանափակումների ֆոնին տվյալ քայլը միայն հաստատում է Նիկոլ Փաշինյանի կառավարության հանդեպ պաշտոնական Կրեմլի մոտեցման համակարգային բնույթը։

Կրկին նշենք, որ հայկական արտահանման վրա ազդեցության նման լծակներ առաջին անգամ չեն կիրառվում, սակայն դրանց համակցումը կոշտ քաղաքական հայտարարությունների հետ վկայում է ճնշման «միասնական միջոցառումների» համալիրի ձևավորման մասին։

Այս ֆոնին առանձին զիջումների հաշվին «անկյունները հարթելու» հայկական ղեկավարության փորձերը քիչ արդյունավետ են թվում։ Այն մարտավարությունը, որով Երևանն ակնկալում է պահպանել հավասարակշռությունը ռուսական դիզայնով ԱԷԿ-ի կառուցմանը կամ այլ ենթակառուցվածքային զիջումներին համաձայնություն տալու (հենց համաձայնության, այլ ոչ թե իրական կառուցման) հաշվին, իրեն չի արդարացնի։ Մոսկվայում, ըստ ամենայնի, այս քայլերը ընկալվում են ոչ թե որպես գործընկերության դրսևորում, այլ որպես Փաշինյանի կողմից ստիպողական միջոցներ, որոնք չեն փոխում հայկական արտաքին քաղաքականության ընդհանուր դեմքը։ ՌԴ-ից ստացվող ազդանշանները բացահայտ ակնարկում են՝ դրվագային հավատարիմ որոշումները չեն կարող փոխհատուցել քաղաքական երկխոսության ընդհանուր սառեցումը։

Հատկանշական են նաև առանցքային ենթակառուցվածքային հարցերի վերաբերյալ Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչների վերջին հայտարարությունները։ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով TRIPP-ի ստեղծման գաղափարը, հիշեցրել է Հարավային Կովկասի ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու Մոսկվայի պատրաստակամության մասին և ընդգծել, որ տեղական ամբողջ երկաթուղային ցանցը տեխնոլոգիապես սպասարկվում է ռուս մասնագետների կողմից, ինչպես նաև հայտարարել է, որ առայժմ Ռուսաստանին չեն հրավիրել մասնակցելու նախագծին։ Այստեղ առանցքային բառը «առայժմ»-ն է։

Սա Փաշինյանի կառավարության նկատմամբ ՌԴ-ի ևս մեկ պահանջի դրսևորում է՝ ինքնուրույն նախաձեռնել TRIPP նախագծի ձևաչափի վերանայումը՝ դրանում նաև Ռուսաստանի Դաշնության ներգրավմամբ։ Իր հերթին, «Ռուսական երկաթուղիներ» ընկերության գլխավոր տնօրեն Օլեգ Բելոզյորովը Երևանում կայացած հանդիպումների արդյունքներով ուղղակիորեն հայտարարել է, որ «Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիայի փոխանցման կամ դադարեցման հարցն անգամ չի բարձրացվել, կողմերն էլ կենտրոնացած են պարտավորությունների կատարման վրա։ Այսպիսով, Մոսկվան հստակ ընդգծում է իր առաջնահերթությունները։

Այս ամենը համալիր կերպով վկայում է այն մասին, որ եթե Հայաստանի համար վերջնականապես ֆիքսվի ոչ բարեկամական պետության կարգավիճակը, դա անխուսափելիորեն կհարվածի քաղաքացիների կյանքի հիմնական ոլորտներին՝ էներգետիկայից ու սոցիալական կայունությունից մինչև ռուսական շուկայում հայ արտահանողների աշխատանքի պայմանները։

Լուսինե Բադալյանի հետ կապված միջադեպը տրամաբանական հարց է բարձրացնում այն մասին, թե հայ բարձրաստիճան պաշտոնյաներից ով կդառնա հաջորդը արգելքների այս ցուցակում, և արդյոք նրանց թվում չի հայտնվի Ալեն Սիմոնյանը (ով ավելի վաղ Ռուսաստանին մեղադրում էր Հայաստանին «գցելու» մեջ, հանդես էր գալիս ռուսական հեռուստաալիքների հեռարձակման արգելքի քննարկման օգտին, նպաստում էր խորհրդարանական ընտրություններից հետո Ռուսաստանում իբր մոբիլիզացիա սկսվելու մասին կեղծ լուրերին և այլն)։ Ստեղծված իրավիճակում անհասկանալի է մնում, թե հատկապես ինչ դիվիդենտներ էր ակնկալում ստանալ Նիկոլ Փաշինյանը նման կուրսից, և արդյոք ընթացիկ արդյունքներն արդարացնում են այն ռիսկերը, որոնց բախվել են հասարակությունն ու պետությունը։

Մտածե՛ք այս մասին…»։