«BORN FROM CULTURE». ավստրալացի պարուսույցը տպավորիչ տեսահոլովակ է նկարահանել Հայաստանի մասին

16 Հոկտեմբերի 2026, 00:00

Մշակույթ

Ավստրալացի պարուսույց Ջեյմս Միտչել Ֆենվիկը ներկայացրել է «BORN FROM CULTURE|Armenia» տեսահոլովակը՝ նվիրված հայկական մշակույթին, ավանդույթներին և ազգային ժառանգությանը։ Տեսահոլովակի գլխավոր հերոսները Հայաստանի պարի պետական անսամբլի արտիստներն են։

Նկարահանումներն իրականացվել են Հայաստանի զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ, իսկ տեսահոլովակում հնչում է A$AP Rocky-ի և Skepta-ի «Praise the Lord (Da Shine)» ստեղծագործությունը։

Տեսահոլովակում ներկայացված են Հայաստանի խորհրդանիշները՝ Արարատ լեռը, Էջմիածինը, Խոր Վիրապի և Զվարթնոցի վանքերը։ Նախագծին մասնակցել են նաև օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը, խաչքարագործ Նարինե Փոլադյանը և քանոնահարուհի Էմմի Բալասանյանը։

«Մենք ցանկանում էինք, որ յուրաքանչյուր կադրում Հայաստանն անսխալ ճանաչելի լիներ… Կեցցե՛ Հայաստանը», — նշել են նախագծի հեղինակները։

«BORN FROM CULTURE»-ը Ֆենվիկի միջազգային նախագիծն է, որը ժամանակակից պարարվեստի, երաժշտության և ազգային ավանդույթների միջոցով բացահայտում է տարբեր ժողովուրդների ինքնատիպությունը։

Հիմա եթերում