Քլորի արտահոսք՝ «Երևան ուելնես» մարզաառողջարանային համալիրի լողավազանում
16 Հոկտեմբերի 2026, 20:20
«Երևան ուելնես» (նախկինում՝ «Մուլտի ուելնես») մարզաառողջարանային համալիրի լողավազանում գրանցվել է քլորի չափաքանակի գերազանցում (արտահոսք):
«Sputnik Armenia»-ի հետ զրույցում համալիրի ներկայացուցիչները հաստատել են միջադեպի փաստը՝ նշելով, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ ահազանգել են շտապօգնության ծառայություն:
Ավելի վաղ «makaryan.news» լրատվական կայքը հայտնել էր, որ մարզահամալիրի տարածք են ժամանել շտապօգնության մեքենաներ։ Ըստ ականատեսների և ներսում շրջանառվող լուրերի՝ լողավազանի ջրում քլորի բարձր խտության պատճառով մի քանի երեխաների ինքնազգացողությունը վատացել է։
Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ դեպքի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն և պարզաբանում կտրամադրեն լրացուցիչ: