Կանադայի ամենահարուստ նահանգը ցանկանում է անկախանալ․Ալբերտայում քվեարկություն է ընթանում
19 Հոկտեմբերի 2026, 22:10
Կանադայի նավթային պաշարներով հարուստ Ալբերտա նահանգում հոկտեմբերի 19-ին անցկացվում է երկրի կազմից դուրս գալու հարցով խորհրդատվական հանրաքվե։
Հարցումների համաձայն՝ բնակիչների մեծամասնությունը կողմ է Կանադայի միասնականության պահպանմանը։ Այդուհանդերձ, փորձագետները նշում են, որ նույնիսկ անկախության կողմնակիցների պարտությունը չի կանգնեցնի անջատողական շարժումը։
Տարածաշրջանում դժգոհության հիմնական պատճառը տնտեսական խնդիրներն են։ Անջատման կողմնակիցները դաշնային կառավարությանը մեղադրում են նավթարդյունաբերության նկատմամբ սահմանափակումներ կիրառելու մեջ և կարծում են, որ Ալբերտան երկրի ընդհանուր տնտեսության մեջ ավելի մեծ ներդրում ունի, քան ստանում է դրա դիմաց։
Կանադայի վարչապետ Մարկ Քարնին կոչ է արել բնակիչներին պահպանել երկրի միասնականությունը։ Միևնույն ժամանակ, Ալբերտայի կառավարության ղեկավար Դանիել Սմիթը հայտարարել է, որ եթե ներկայիս քվեարկության արդյունքները ցույց տան անջատման գաղափարի աջակցությունը, ինքը կնախաձեռնի պարտադիր հանրաքվեի անցկացումը։