Փրկարարները փլատակներից անչափահաս աղջկա են դուրս բերել
19 Նոյեմբերի 2026, 22:46
Փոնիճալայի բնակելի շենքերից մեկում այսօր տեղի ունեցած գազի պայթյունը մասնակի փլուզման պատճառ է դարձել։ Վրաստանի ՆԳՆ Արտակարգ իրավիճակների կառավարման ծառայության՝ Վրաստանի Առաջին ալիքին տրամադրած տեղեկատվության համաձայն՝ փրկարարները փլատակներից դուրս են բերել չորս մարդու դի։
Դեպքի վայրում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները, որոնցում փրկարարական խմբերի հետ մեկտեղ ներգրավված է նաև ծանր տեխնիկա։ Ըստ վերջին տվյալների՝ փլատակների տակ այս պահին որոնում են ևս երկու քաղաքացու։
Վթարի հետևանքով տուժած չորս անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ։ Նրանց թվում է նաև մանկահասակ մի աղջիկ, որին փրկարարներն ավելի վաղ էին դուրս բերել փլատակներից։ Ինգորոկվայի անվան կլինիկայից հայտնել են, որ երեխայի առողջական վիճակը գնահատվում է բավարար։