Սամվել Կարապետյանը դատարանում հերթական հաղթանակն է տարել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ

19 Նոյեմբերի 2026, 23:50

Հասարակություն

«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, բարերար Սամվել Կարապետյանը դատարանում հերթական հաղթանակն է տարել բլոգեր Ռոման Բաղդասարյանի դեմ:

Դատարանը մասնակի բավարարել է Սամվել Կարապետյանի հայցը՝ պարտավորեցնելով Ռոման Բաղդասարյանին հրապարակայնորեն ներողություն խնդրել իր հասցեին հնչեցրած վիրավորական արտահայտության համար։ Բացի այդ, Բաղդասարյանից հօգուտ Կարապետյանի կբռնագանձվի 300.000 դրամ։