Կոտայքի մարզում 13-ամյա երեխան հոսանքահարվել է և տեղափոխվել հիվանդանոց
21 Հոկտեմբերի 2026, 22:15
Կոտայքի մարզում արտակարգ դեպք է գրանցվել. 13-ամյա տղան հոսանքահարվել է և մարմնական վնասվածքներով տեղափոխվել բժշկական կենտրոն։
Ըստ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկությունների՝ ահազանգից հետո հիվանդանոց է մեկնել ՆԳՆ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Նաիրի խոշորացված համայնքի բնակավայրերից մեկի բնակիչ, 13-ամյա Ա․ Ա․-ն է։
Դեպքի փաստով Նաիրիի ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում՝ պատճառներն ու հանգամանքները պարզելու համար։