Արցախը խաղաղապահների միջոցով պարբերաբար առաջարկներ է ուղարկում, բայց Ադրբեջանը չի պատասխանում․ ԱՀ ԱԳ նախարար
30 Օգոստոսի 2023, 17:16
Ադրբեջանը երեկ հերթական սադրանքն է իրականացրել՝ ուղարկելով «հումանիտար» օգնությունը։ Այդ մասին Կոռնիձորում լրագրողներին ասել է Արցախի ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը՝ ընդգծելով, որ Բաքուն փաստացի ընդունել է, որ կա հումանիտար ճգնաժամ։
Մեկնաբանելով Ադրբեջանից եկած լուրերը, թե Աղդամից Ստեփանակերտ ճանապարհի բացումից հետո 24 ժամվա ընթացքում կբացվի նաև Լաչինի ճանապարհը՝ Արցախի պաշտոնյան ասել է, որ Բաքվից բազմաթիվ հավաստիացումներ են ստացել, որոնք մինչև օրս իրականություն չեն դարձել։
Նա նաև ընդգծել է, որ Արցախը ՌԴ խաղաղապահների միջոցով պարբերաբար առաջարկներ է փոխանցում հանդիպումների մասին, բայց ադրբեջանական կողմն ուղղակի չի պատասխանում։