Աբու Դաբիում ՌԴ-ԱՄՆ-Ուկրաինա եռակողմ բանակցություններ կանցկացվեն․ Պեսկով
23 Հոկտեմբերի 2026, 15:00
Նոյեմբերին Աբու Դաբիում նախատեսված բանակցությունները կանցկացվեն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև եռակողմ ձևաչափով, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Միևնույն ժամանակ, նրա խոսքով, ի սկզբանե ոչինչ բացառել չի կարելի, այդ թվում՝ եվրոպացիների մասնակցությունը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է խաղաղության հաստատումից հետո Ռուսաստանի և Ուկրաինայի անվտանգության ապահովման հարցը։ Հաշվի առնելով դա՝ օրակարգում կարող է ներառվել նաև եվրոպական անվտանգության ճարտարապետության հարցը։
«Ի սկզբանե ոչինչ բացառել չի կարելի։ Սակայն այն բանակցությունները, որոնց մասին մենք խոսում ենք և որոնք նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին Աբու Դաբիում, կանցկացվեն եռակողմ ձևաչափով»,- պատասխանել է Պեսկովը՝ մեկնաբանելով հարցը, թե արդյոք Կրեմլը բացառում է բանակցությունների քառակողմ ձևաչափը՝ Եվրոպայի մասնակցությամբ։