Գործակալների մասին խոսելիս Փաշինյանը պետք է շատ ուշադիր լինի. Նարեկ Կարապետյան
26 Հոկտեմբերի 2026, 15:35
Այս պահին քաղաքական դաշտում միակ ուժը, որը կարողանում է արդյունավետ պայքարել, կարծում եմ, մնացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Այս մասին իր տեսաուղերձում ասել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։
Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ելույթին՝ Կարապետյանը նշել է, որ վերջինս պետք է զգույշ լինի գործակալների մասին խոսելիս։
«Փաշինյանի այսօրվա ելույթին էլ հետևեցի։ Ոնց որ հավեսի էր ընկել։ Կարծում եմ՝ գործակալների մասին խոսելուց ինքը պետք է շատ ուշադիր լինի»,- ասել է Կարապետյանը։