ՆԳՆ-ն հաստատում է տեղեկությունը․ «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորը փախել է դատարանից
26 Հոկտեմբերի 2026, 16:30
Ներքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը հաստատել է այն տեղեկությունը, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կալանավոր Հ․ Ե․-ն փախուստ է կատարել Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արմավիրի նստավայրից։
Մամուլի քարտուղարի փոխանցմամբ՝ ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ անձին հայտնաբերելու ուղղությամբ։ Դեպքի հանգամանքները պարզվում են։