Հայկական ըմբշամարտի հաղթարշավը. երեք մարզիկ պայքարելու է աշխարհի ոսկու համար

26 Հոկտեմբերի 2026, 17:54

Սպորտ

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականի ներկայացուցիչները շարունակում են տպավորիչ մրցելույթները:

Հոկտեմբերի 26-ին պայքարի մեջ մտած մեր երեք ըմբիշներն էլ հաղթահարել են քառորդ եզրափակիչի արգելքը և նվաճել կիսաեզրափակիչի ուղեգիր։

  • 63 կգ քաշային Կարեն Ասլանյանը քառորդ եզրափակիչում անչափ վստահ գոտեմարտ անցկացնելով՝ 9:0 հաշվով, ժամանակից շուտ ջախջախել է Ուզբեկստանի ներկայացուցչին։ Մինչ այդ, նա վստահ հաղթանակներ էր տարել Կոռնելիու Ռուսուի (10:0) և Աֆթանդիլ Ուուլուի նկատմամբ:
  • 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը համառ պայքարում 3:2 հաշվով առավելության է հասել Նորվեգիան ներկայացնող ըմբիշի նկատմամբ: Մինչ այս փուլ հասնելը, նա պայքարից դուրս էր թողել Ֆրանսիան ներկայացնող Գագիկ Սնջոյանին (5:1) և Վալենտին Պետիչին:
  • 87 կգ քաշային Գևորգ Թադևոսյանը քառորդ եզրափակիչում 10:4 հաշվով տպավորիչ հաղթանակ է տարել նորվեգացի Մուկուբուի նկատմամբ: Նախորդ փուլերում Թադևոսյանն առավելության էր հասել Ռուսաստանի ներկայացուցիչ Միլադ Ալիրզաևի (6:3) և Ղազախստանի մարզիկի (4:1) նկատմամբ:

Այսպիսով՝ մեր երեք ըմբիշներն էլ երեկոյան մրցահերթում գոտեմարտելու են աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու համար: