Գուրգեն Ներսիսյանն ազատվել է Արցախի պետնախարարի պաշտոնից, այդ պաշտոնում նշանակվել է ԱԽ քարտուղար Սամվել Շահրամանյանը

31 Օգոստոսի 2023, 13:04

Քաղաքականություն

Արցախի պետնախարար է նշանակվել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Շահրամանյանը: Այս մասին քիչ առաջ տարածած ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Հարությունյանը նշել է, որ վաղը՝ սեպտեմբերի 1-ին, հրաժարական է ներկայացնելու Արցախի Հանրապետության նախագահի պաշտոնից, իսկ մինչեւ այդ իր հրամանագրով՝ Գուրգեն Ներսիսյանին ազատել է պետական նախարարի պաշտոնից եւ այդ պաշտոնում է նշանակել Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Սերգեյի Շահրամանյանին:

«Սամվել Շահրամանյանի ընտրությունը կատարելիս հաշվի եմ առել նրա սկզբունքայնությունը, ճկունությունը, տարբեր պատասխանատու դիրքերում նրա աշխատանքային փորձը եւ կուտակած գիտելիքները, որոնք անմիջականորեն առնչվում են թե՛ ազգային անվտանգությանը եւ թե՛ պետական կառավարմանը»,- գրել է Արայիկ Հարությունյանը: