Մադրիդում երկաթուղային աղետից հետո բախումներ են սկսվել
29 Հոկտեմբերի 2026, 10:22
Իսպանիայում հարյուրավոր ցուցարարներ երկաթուղային աղետից հետո հավաքվել են տրանսպորտի նախարարության շենքի մոտ՝ պահանջելով նախարար Օսկար Պուենտեի և վարչապետ Պեդրո Սանչեսի հրաժարականը:
Ցուցարարները վանկարկել են «մարդասպաններ» և փորձել ճեղքել ոստիկանների պատնեշը։ Հաղորդվում է, որ ցուցարարներին ցրելու համար ոստիկանությունը կիրառել է մահակներ, ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ։
Հիշեցնենք, որ Իսպանիայի Կաստիլիա-Լա Մանչա ինքնավար համայնքի Տոլեդո նահանգում երկու մարդատար գնացքների բախման հետևանքով զոհվել է 68 մարդ։ Երկաթուղային աղետի զոհերի հիշատակին Իսպանիայի իշխանությունները եռօրյա ազգային սուգ են հայտարարել։