Օդի ջերմաստիճանը կբարձրանա

31 Հոկտեմբերի 2026, 10:00

Հասարակություն

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-2-ին, 3-ի և 4-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Նոյեմբերի 3-ի և 4-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 31-ի ցերեկը Լոռիում, Տավուշում և Սյունիքում կբարձրանա 5-7, մյուս շրջաններում 2-4 աստիճանով։

Երևանում հոկտեմբերի 31-ի ցերեկը, նոյեմբերի 1-4-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։