Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
03 Նոյեմբերի 2026, 09:30
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել: Այս մասին հայտնել է վարչապետի խոսնակը։
Նա կմասնակցի Euronews հեռուստաընկերության կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին, որն անցկացվելու է «Եվրոպայի ապագան» խորագրի ներքո:
Այցի ընթացքում նախատեսվում են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ: