Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցությունները կանցկացվեն նոյեմբերի 10-11-ին Աբու Դաբիում

03 Նոյեմբերի 2026, 09:50

Միջազգային

Ռուսաստանն ու Ուկրաինան բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում նոյեմբերի 10-11-ին։ Այս մասին X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։

«ԱՄՆ-ը միջնորդի դեր կստանձնի աշխատանքային մակարդակի բանակցություններում։ Դրանք կկենտրոնանան հետպատերազմյան ժամանակաշրջանի անվտանգության ոլորտում պայմանավորվածությունների, լարվածության թուլացման, մարդասիրական ջանքերի և խաղաղության ճանապարհին հետագա քայլերի վրա»,- հայտարարել է նա։

Ուիթքոֆի խոսքով՝ ԱՄՆ-ը հույս ունի զարգացնել Կիևում, Օսլոյում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումների ընթացքում ձեռք բերված առաջընթացը։