Հայաստանում նոր սահմանադրությունը գրվում է Ալիևի պահանջով․ Քրիստինե Վարդանյան
03 Նոյեմբերի 2026, 15:44
Նոր սահմանադրության պահանջը կապված է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի պահանջների հետ, իսկ ընդդիմության առաքելությունն է թույլ չտալ, որ իշխանությունները հասնեն այդ գործընթացի հանրաքվեին։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Նախ տիկին Գալյանին կոչ կանեմ չվրդովվել, որ իրենք տապալել են իրենց առաջադրանքը և չեն կարողացել սահմանադրության փոփոխությունը ներկայացնել որպես երկրի ներքին օրակարգ։ Իրենք տապալել են իրենց այդ հանձնառությունը, և դրա համար նյարդայնանալ պետք չէ։ Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի գիտի, որ սա տեղի է ունենում Ալիևի պահանջով»,- ասել է Վարդանյանը