Ինքնասպшն եղած զինվորի գործով 2 ժամկետային զինծառայող են կալանավորվել. ArmLur

03 Նոյեմբերի 2026, 18:20

Հասարակություն

ArmLur.am-ի տեղեկությունների համաձայն՝ հոկտեմբերի 31-ին N զորամասում նախնական վարկածով ինքնասպան եղած զինծառայողին հասցրել են այդ քայլին։

Ըստ տվյալների՝ դեպքից առաջ զինծառայողը լուրջ խնդիրներ է ունեցել ծառայակիցների հետ, ովքեր պարբերաբար նվաստացրել են նրա արժանապատվությունը, ինչն էլ դրդել է նրան գնալ այդ ողբերգական քայլին։

Դեպքի առթիվ նախապես ձերբակալված անձինք, ArmLur.am-ին հասած նոր տեղեկություններով, դատարանի որոշմամբ արդեն կալանավորվել են։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ հոկտեմբերի 31-ին N զորամասում հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով։ Դեպքի բոլոր հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով ընթանում է նախաքննություն։