Թրամփը հայտարարել է, որ հանուն ԱՄՆ-ի բարօրության կհամագործակցի դեմոկրատների հետ
04 Նոյեմբերի 2026, 09:55
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առաջիկա երկու տարիներին մտադիր չէ պարզապես վետո դնել Կոնգրեսի որոշումների վրա, այլ պատրաստ է աշխատել դեմոկրատների հետ՝ ի շահ Միացյալ Նահանգների։
«Մենք կաշխատենք դեմոկրատների հետ՝ մեր երկրի բարօրությունն ապահովելու համար։ Սա շատ կարևոր է։ Ես չեմ ցանկանում պարզապես երկու տարի նստել և անընդմեջ վետո դնել ամեն ինչի վրա»,- ասել է Թրամփը՝ «Politico» պարբերականի հետ զրույցում։
Bloomberg գործակալության կանխատեսման համաձայն՝ ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքներով Դեմոկրատական կուսակցությունը մեծամասնություն կստանա Սենատում՝ ապահովելով Վերին պալատում 51 տեղ։