Պուտինի և Էրդողանի միջև հանդիպման կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա․ Պեսկով
05 Նոյեմբերի 2026, 15:00
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև շփումների վերաբերյալ այս պահին կոնկրետ ծրագրեր չկան, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են բավական արագ կազմակերպվել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է առաջիկայում բանակցություններ վարել Պուտինի հետ՝ քննարկելու ուկրաինական հակամարտությունը և ռուսական կողմին ներկայացնելու Թուրքիայում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ կայացած զրույցի արդյունքները։
«Ո՛չ, այս շփումների վերաբերյալ առայժմ կոնկրետ ծրագրեր չկան, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարող են բավական արագ կազմակերպվել»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինը նախատեսում է կապ հաստատել Էրդողանի հետ՝ վերջինիս և Զելենսկու զրույցից հետո։