Մխիթարյանը՝ ՈՒԵՖԱ-ի մրցաշարերի պատմական վարկանիշի 13-րդ տեղում

05 Նոյեմբերի 2026, 22:45

Սպորտ

Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը բարձրացել է ՈւԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող ակումբային մրցաշարերում մասնակցած հանդիպումների թվով ֆուտբոլիստների պատմական վարկանիշի 13-րդ հորիզոնական։

37-ամյա հայ կիսապաշտպանի համար հոբելյանական է դարձել Չեմպիոնների լիգայի՝ նիդերլանդական «Ֆեյենորդ»-ի դեմ հանդիպումը (0։3), որի երկրորդ խաղակեսում նա խաղադաշտ է դուրս եկել փոխարինման։

Այս պահին Մխիթարյանի հաշվին կա եվրագավաթային մրցաշարերում անցկացրած 165 հանդիպում։ Այս ցուցանիշով նա առաջ է անցել Գերմանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին կիսապաշտպան Տոնի Կրոսից։

Վարկանիշի լավագույն տասնյակում ընդգրկվելու համար «Ինտեր»-ի հայ կիսապաշտպանին բավական է անցկացնել ևս երկու հանդիպում։ Ներկայումս լավագույն տասնյակի վերջին հորիզոնականները զբաղեցնում են Լիոնել Մեսսին, Ջանլուիջի Բուֆոնը և Թոմաս Մյուլերը։

Հիմա եթերում