SU Gran-Prix Cup of China․ Հայաստանի ներկայացուցիչներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 3-րդ տեղում են

07 Նոյեմբերի 2026, 17:57

Սպորտ

Հայաստանը ներկայացնող գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը երրորդ տեղն են զբաղեցրել Չինաստանի Շենժեն քաղաքում անցկացվող «ISU Cup of China» Գրան պրիի կարճ ծրագրում։ Այս մասին գրում է Sportaran.com-ը։

Նոյեմբերի 6-ին կայացած ելույթի համար հայ զույգը ստացել է 66.34 միավոր՝ տեխնիկական բաղադրիչի համար 36.61, իսկ կատարողական բաղադրիչների համար՝ 29.73 միավոր։ Տուգանային միավորներ չեն գրանցվել։

Առաջատարներն են ռուս մարզիկներ Անաստասիա Միշինա-Ալեքսանդր Գալյամով զույգը՝ 74.69 միավորով, երկրորդ տեղում Վրաստանը ներկայացնող Անաստասիա Մետյոլկինա-Լուկա Բերուլավա զույգը՝ 67.06 միավորով։ Հայ մարզիկները նրանցից հետ են մնում ընդամենը 0.72 միավորով։