Կոտայքի մարզում «Mitsubishi»-ն բախվել է ծառին և արգելապատնեշին. կա զոհ
08 Նոյեմբերի 2026, 10:30
Այսօր՝ նոյեմբերի 8-ին, ողբերգական ավտովթար է գրանցվել Կոտայքի մարզում։ Ժամը 07:50-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի 30-րդ կիլոմետրին՝ դեպի Երևան ընթանալիս, «Mitsubishi» մակնիշի ավտոմեքենան, դեռևս չպարզված հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ծառին, ապա՝ երկաթե արգելապատնեշներին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը ստացած վնասվածքներից տեղում մահացել է։
Նրա տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Սվետլանա Ա.-ի անունով, և ըստ նախնական տվյալների՝ ղեկին եղել է հենց ինքը։ Դեպքի հանգամանքները պարզվում են։