Ընդդիմադիր ուժերը Երևանում իրազեկման ակցիաներ կսկսեն՝ ընդդեմ «Ալիևյան սահմանադրության»

07 Նոյեմբերի 2026, 21:28

Քաղաքականություն

Հակաալիևյան նախաձեռնությանը միացած քաղաքական ուժերը նոյեմբերի 8-ից կիրականացնեն իրազեկման ակցիաներ՝ հանրությանը ներկայացնելու «Ալիևյան սահմանադրության» վտանգները։ Այս մասին հայտարարել է ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Նրա խոսքով՝ նախաձեռնության շրջանակում նախատեսվում է հանդիպումների շարք անցկացնել հանրային տարբեր գործիչների մասնակցությամբ՝ ներկայացնելով առաջիկա քայլերը, ծրագրերն ու անելիքները։

«Ներկայացնելու ենք մեր քայլերի հաջորդականությունը, ծրագրերը և այն գործողությունները, որոնք պետք է իրականացնենք։

«Շատ կարևոր է, որ կուսակցությունների այն ղեկավարները, որոնք ազատության մեջ են, վաղվանից սկսեն իրազեկման ակցիաները Երևանով մեկ, որպեսզի հանրությանը ներկայացնենք «Ալիևյան սահմանադրության» վտանգները, խոսենք մեր ժողովրդի հետ և ներկայացնենք մեր անկախության վերահաստատման անհրաժեշտությունը»,- ասել է Նարեկ Կարապետյանը։