Ռիհաննան և Ֆրենսիս Քուրքջյանը ներկայացրել են «Dior J’adore»-ի նոր գովազդային նախագիծը՝ «Yeprem»-ի զարդերով
08 Նոյեմբերի 2026, 21:00
Երգչուհի Ռիհաննան և «Dior» նորաձևության տան օծանելիքի ստեղծագործական տնօրեն Ֆրենսիս Քուրքջյանը միավորել են ուժերը՝ ներկայացնելով «Blind Scents» խորագրով նոր տեսահոլովակների նախագիծը, որը նվիրված է «J’adore Intense» բույրի թարմացված տարբերակի թողարկմանը։
Գովազդային հոլովակների շարքում երգչուհին փորձում է փակ աչքերով ճանաչել և նկարագրել բույրի հիմնական նոտաները՝ հիմնվելով սեփական հոտառության և պարֆյումերի մասնագիտական վարպետության վրա։ Նախագիծը բացահայտում է խորհրդանշական դարձած օծանելիքի ավելի խորը և հագեցած տարբերակի ստեղծման գործընթացը։ Այս տարվա սկզբին Ռիհաննան դարձել էր այդ բույրի դեմքը։
Առանձնահատուկ ուշադրություն են գրավում նաև երգչուհու կրած զարդերը․ Ռիհաննան ներկայացել է հայտնի «Yeprem» ոսկերչական ապրանքանիշի տպավորիչ ադամանդե ականջակալներով և մատանիներով։
«Yeprem» ապրանքանիշը հիմնադրվել է 1964 թվականին Բեյրութում՝ լիբանանահայ Եփրեմ Չաքըրդեմյանի կողմից։ Այսօր ընտանեկան բիզնեսը հաջողությամբ շարունակում են նրա երեխաները՝ Վիրնան, Լութֆիկը և Ջոն։ Ոսկերչական տան ցանցն ամբողջ աշխարհում ներառում է 26 շքեղ բուտիկ։