Վահագն Տատրյանի ավելի քան 100 հազար էջանոց թվային արխիվը հասանելի կդառնա հանրությանը

08 Նոյեմբերի 2026, 21:30

Հայեր | Մշակույթ

Նոյեմբերի 15-ին Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի համալսարանը (UCLA) հանրության համար անվճար առցանց հասանելիություն կապահովի Հայոց ցեղասպանության անվանի հետազոտող Վահագն Տատրյանի եզակի թվային արխիվին։ Նախագծի պաշտոնական շնորհանդեսը կկայանա «Արարատ-Էսքիջյան» թանգարանում։

Նյութերի թվայնացման աշխատանքները տևել են 16 տարի։ Արդյունքում աշխարհի տարբեր երկրներից հետազոտողների և այլ օգտատերերի համար հասանելի կդառնա պատմական փաստաթղթերի ընդարձակ հավաքածու՝ ավելի քան 100 հազար էջ ծավալով։

Արխիվում ներառված են պատմական փաստաթղթեր, անձնական և գործնական նամակագրություն, թերթերի հազվագյուտ հրապարակումներ, մինչ օրս չհրապարակված ձեռագրեր և հետազոտական գրառումներ։

Հիմա եթերում