Կրակովի հրապարակում վեց մարդու սպանած հրաձիգը հիվանդանոցում մահացել է
09 Նոյեմբերի 2026, 11:15
Լեհաստանի Կրակով քաղաքում հրաձգություն իրականացրած տղամարդը մահացել է հիվանդանոցում։ Այս մասին հայտնել են ոստիկանությունից։
Հրաձիգը վնասվածքներ էր ստացել ձերբակալության ժամանակ։ Նոյեմբերի 7-ի ցերեկը նա Կրակովի շուկայի հրապարակում ավտոմեքենայից կրակ է բացել անցորդների ուղղությամբ։ Զոհվել է վեց մարդ, ևս 16-ը ստացել են վնասվածքներ։ Տուժածների թվում են երկու ոստիկան և Ռուսաստանի քաղաքացի մի կին։
Հարձակվողի դրդապատճառները դեռևս հայտնի չեն։ Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարչին Կերվինսկին հայտարարել է, որ որ հրաձիգը հարել է «ծայրահեղ արմատական» և «ուլտրաազգայնական» հայացքների։
Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն։
Ավելի ուշ հարձակվողի տանը հայտնաբերվել են երեք մարդու դի։ Ոստիկանությունը պարզել է, որ նրանք հանցագործի ծնողներն ու քույրն են։