Հայաստանը կարող է հայտնվել թուրքական ազդեցության գոտում․ Ալեն Ղևոնդյան
09 Նոյեմբերի 2026, 12:25
Հայաստանի աշխարհաքաղաքական շրջադարձի և տարածաշրջանային ուժերի բալանսի փոփոխության հետևանքով երկիրը կարող է հայտնվել թուրքական կամ թուրքախոս երկրների համախմբման ազդեցության գոտում։ Այս մասին Alpha News-ի մեդիակենտրոնում «Նպատակաուղղված շրջադարձ․ Հայաստանի ապագան ՀԱՊԿ-ում և նոյեմբերի 9-ի համաձայնագրի ճակատագիրը» պանելային քննարկման ժամանակ նշել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
Նրա խոսքով՝ աշխարհաքաղաքական գործընթացների վերաբերյալ դատողություններ անելիս անհրաժեշտ է նախևառաջ ծանոթ լինել տարածաշրջանի քարտեզին, հասկանալ առկա սպառնալիքներն ու դաշնակցային հնարավորությունները։
«Եթե դու հասկանում ես, որ անվտանգային և տնտեսական առումով պետության ռազմական ներուժը կարող է հասնել զրոյի կամ առնվազն այնպիսի մակարդակի, որ երկիրը չկարողանա դիմակայել արտաքին մարտահրավերներին, ապա փաստացի կարող ես հայտնվել ազդեցության գոտում, տվյալ դեպքում՝ թուրքական կամ թուրքալեզու երկրների համախմբման ներքո։ Դա առնվազն խնդրահարույց է»,- նշել է Ալեն Ղևոնդյանը։