Բուլղարիայում ավելի քան 50 ավտոմեքենայի մասնակցությամբ վթարի հետևանքով 10 մարդ է զոհվել

10 Նոյեմբերի 2026, 14:45

Միջազգային

Բուլղարիայի Յամբոլ քաղաքի շրջանում խիտ մառախուղի պայմաններում ավելի քան 50 ավտոմեքենայի մասնակցությամբ խոշոր ավտովթար է տեղի ունեցել։ Զոհվել է առնվազն 10 մարդ, կան բազմաթիվ վիրավորներ։ Այս մասին հայտնում է Բուլղարիայի հեռագրական գործակալությունը՝ հղում անելով Յամբոլի մարզպետ Գեորգի Չալիկովին, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Փրկարարական աշխատանքները շարունակվում են։

Բուլղարիայի ՆԳՆ-ի տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել «Թրակիա» ավտոմայրուղում՝ տեղական ժամանակով ժամը 07։00-ի սահմաններում։ Ավտոմայրուղու 289-րդ և 294-րդ կիլոմետրերի հատվածներում բախվել են մի քանի տասնյակ բեռնատար և մարդատար ավտոմեքենաներ, ինչպես նաև ավտոբուս։

Հիմա եթերում