Աշխարհի չեմպիոն Դունգան Նիկիտա Սիմոնյանին համեմատել է Ռաուլի և Ռոնալդոյի հետ
12 Նոյեմբերի 2026, 15:40
Բրազիլիայի հավաքականի լեգենդար կիսապաշտպան, 1994 թվականի աշխարհի չեմպիոն Դունգան բարձր է գնահատել խորհրդային նշանավոր ֆուտբոլիստ և մարզիչ Նիկիտա Սիմոնյանի վաստակն ու ժառանգությունը։
«Սպորտ-Էքսպրես» պարբերականին տված հարցազրույցում Բրազիլիայի հավաքականի նախկին ավագը խորհրդային ֆուտբոլի լեգենդին դասել է համաշխարհային ֆուտբոլի աստղեր Ռաուլի և Ռոնալդոյի կողքին։
Դունգայի խոսքով՝ Սիմոնյանը ոչ միայն մեծ ռմբարկու էր, որը կարողանում էր վճռորոշ դեր խաղալ խաղադաշտում, այլև օժտված էր բացառիկ մարդկային հատկանիշներով։
Հիշեցնենք, որ հոկտեմբերին աշխարհի առաջնության բրազիլացի չեմպիոնը հատուկ ժամանել էր Մոսկվա՝ հանձնելու Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակը, որը հիմնադրվել էր լեգենդար ֆուտբոլիստի ծննդյան 100-ամյակի առթիվ։