Հայկ Մարտիրոսյանը հաղթել է Մագնուս Կարլսենին
13 Նոյեմբերի 2026, 21:30
Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Հայկ Մարտիրոսյանը հաղթանակ է տարել աշխարհի շախմատային վարկանիշային աղյուսակը գլխավորող, աշխարհի նախկին չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի նկատմամբ։
Հատկանշական պարտիան կայացել է Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում՝ Total Chess World Championship Tour Pilot 2026 միջազգային մրցաշարի շրջանակում։ Մարտիրոսյանը, հանդես գալով սպիտակ խաղաքարերով, մրցաշարի խմբային փուլի երրորդ տուրի առաջին պարտիայում առավելության է հասել անվանի մրցակցի նկատմամբ։