Հայաստանը ռուս զբոսաշրջիկների ամանորյա հանգստի ամենապահանջված ուղղությունների եռյակում է
13 Նոյեմբերի 2026, 23:55
Հայաստանը ամանորյա տոներին ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենապահանջված երկրների եռյակում է՝ հետխորհրդային տարածքի երկրների շարքում։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի տուրիստական գործակալությունների դաշինքի փոխնախագահ, «Розовый слон» տուրիստական գործակալությունների ցանցի գլխավոր տնօրեն Ալեքսան Մկրտչյանը։
Նրա խոսքով՝ ռուս զբոսաշրջիկների շրջանում ամենամեծ պահանջարկն ունի Բելառուսը, իսկ երկրորդ տեղում զգալի տարբերությամբ զբաղեցնում է Աբխազիան։