ԵԽԽՎ 107 պատգամավոր ներկայացնող քաղաքական խումբը մտահոգություն է հայտնել Սամվել Կարապետյանի կալանավորման առնչությամբ

14 Նոյեմբերի 2026, 13:30

Քաղաքականություն

ԵԽԽՎ 107 պատգամավոր ներկայացնող «Եվրոպական պահպանողականներ, հայրենասերներ և գործընկերներ» քաղաքական խումբը հայտարարությամբ է հանդես եկել՝ խորը մտահոգություն հայտնելով «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի կալանավորման կապակցությամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը:

Պատգամավորները հաստատել են կալանքի ուղղակի կապը սահմանադրական փոփոխություններին նրա ընդդիմադիր դիրքորոշման հետ։ Արձանագրվել են նաև Հայաստանում երեք ընդդիմադիր առաջնորդների միաժամանակյա կալանավորումը և ընտրովի քաղաքական հետապնդումները։ Վկայակոչելով ԵԽԽՎ՝ 2026 թվականի սեպտեմբերյան զեկույցում արձանագրված ընտրովի քաղաքական հետապնդման դիրքորոշումները,  իշխանություններին կոչ է արվել պահպանել իրավունքի գերակայության սկզբունքը։

Հիմա եթերում