Հիմա քո երազանքը խոշտանգե՞լն է՝ ծեծենք, ջարդենք, նոր վերադարձնե՞նք. Սասուն Միքայելյանը՝ լրագրողին
16 Նոյեմբերի 2026, 16:01
Ես իմ երկրի պաշտպանն եմ, մինչև այսօր էլ պաշտպանում եմ։ Դիվանագիտական, քաղաքական հարցեր կան, որ կարգավորում են ուրիշ դաշտում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողին, եթե նա հանցագործություն չի կատարել, վերադարձնում են։
«Նման դեպքեր եղել են նաև Արցախյան պատերազմի ժամանակ»,- ասել է նա։
Անդրադառնալով նաև ադրբեջանցիների կողմից հայ հովվին խոշտանգելուց հետո վերադարձնելու դեպքին՝ Միքայելյանն ասաց.
«Հիմա քո երազանքը խոշտանգե՞լն է, բերեք ծեծենք, ջարդենք, նոր տանենք տանք։ Դա Ադրբեջանի հոբբին է»։