Դուք ժողովրդից քվե եք խնդրել, որ այս պատկե՞րը ցույց տաք․ Մեսրոպ Մանուկյանը՝ ՔՊ-ին

17 Նոյեմբերի 2026, 11:34

Քաղաքականություն

Դուք ժողովրդից ձայն եք խնդրել, քվե եք խնդրել, որ գաք ու այս պատկե՞րը ցույց տաք ժողովրդին։ Անկեղծ՝ չեմ կարողանում ձեզ հասկանալ, ոչ մի ձևով չեմ կարողանում հասկանալ։ Այս մասին Ազգային ժողովում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մեսրոպ Մանուկյանը՝ քննադատելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին և խորհրդարանում տիրող իրավիճակը։

Նրա խոսքով՝ քաղաքացիներն արժանի չեն, որ ամեն անգամ հեռուստատեսությամբ կամ սոցիալական ցանցերում տեսնեն Ազգային ժողովում տեղի ունեցող նման տեսարանները։

«ՔՊ-ական պատգամավորները նախապես գիտեն, թե ինչ իրավիճակ է ստեղծվելու, սակայն շարունակում են նույն գործելաոճը»,- ասել է նա։

Նշենք, որ ԱԺ նիստի ընթացքում ՔՊ-ական պատգամավոր Հասմիկ Հակոբյանն իր ելույթում Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին «Կտրիճ Ներսիսյան» է անվանել։ Դրան ի պատասխան՝ ընդդիմադիր պատգամավորները սկսել են հարվածել սեղաններին, իսկ ՔՊ-ական պատգամավորները՝ ծափահարել։

Միջադեպից հետո ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավորները լքել են նիստերի դահլիճը։