Ռոսզդրավնադզորը կասեցրել է հայկական արտադրության «Պիրիդոքսին» դեղամիջոցի երկու խմբաքանակի շրջանառությունը
17 Նոյեմբերի 2026, 13:15
Ռոսզդրավնադզորը դադարեցրել է հայկական արտադրության «Պիրիդոքսին» դեղամիջոցի երկու խմբաքանակի շրջանառությունը՝ պիտանիության ժամկետի պահանջներին չհամապատասխանելու պատճառով։
Սահմանափակումները վերաբերում են 340925 և 401225 խմբաքանակներին։ Դրանցից նմուշներ են վերցվել համապատասխանաբար Կոստրոմայի մարզի Կադիի շրջանային հիվանդանոցում և Կրասնոյարսկի միջշրջանային կլինիկական շտապ բուժօգնության՝ Ն. Ս. Կարպովիչի անվան հիվանդանոցում։
Դեղերի որակի ընտրանքային վերահսկողության շրջանակում փորձաքննությունն իրականացրել են Ռոսզդրավնադզորի «ИМЦЭУАОСМП» դաշնային պետական բյուջետային հիմնարկի Կրասնոյարսկի և Յարոսլավլի մասնաճյուղերի մասնագետները։
Լաբորատոր հետազոտությունների արդյունքներով պարզվել է, որ երկու խմբաքանակներն էլ չեն համապատասխանում սահմանված նորմերին՝ «պիտանիության ժամկետ» ցուցանիշով։