Դուք զիջում եք ՀՀ սահմանադրությունը՝ կատարելով Ալիևի հերթական պահանջը․ Ղահրամանյանը՝ Փաշինյանին

18 Նոյեմբերի 2026, 17:05

Քաղաքականություն

Դուք զիջում եք ՀՀ Սահմանադրությունը՝ փորձելով կատարել Ալիևի հերթական պահանջը։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը։

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության նախաստորագրված համաձայնագրի շուրջ կառավարության վարած քաղաքականությանը՝ պատգամավորը նշել է, որ փաստաթղթի 17 կետերից և ոչ մեկում չկա պահանջ՝ փոփոխելու ՀՀ Սահմանադրությունը։

Ղահրամանյանը նաև փոխվարչապետ Մհեր Գրիգորյանից պարզաբանում է խնդրել Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարության վերաբերյալ։ Սակայն հարցին պատասխանել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչի արդյունքում ծավալվել է սուր քաղաքական բանավեճ։

Ի պատասխան՝ Փաշինյանը քննադատել է նախկին իշխանություններին՝ մեղադրելով նրանց սահմանադրական հանրաքվեների արդյունքները կեղծելու մեջ։ Գործող Սահմանադրությունն էլ բնութագրել է որպես «օլիգարխիայի, կոռումպացված դատական և պետական համակարգի ու ընտրակեղծիքների սահմանադրություն»։

«Ես ասում եմ՝ Հայաստանի Հանրապետությունը մենք ձեր սարքած թակարդից հանել ենք»,- նշել է Փաշինյանը։

Հիմա եթերում