Երեք առաջնորդների հանդիպումը պատմական և խորհրդանշական նշանակություն ունի․ Դանիլա Գուրեև
19 Նոյեմբերի 2026, 17:30
Քաղաքագետ և միջազգային հարցերով մեկնաբան Դանիլա Գուրեևը Alpha News-ի հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի առաջնորդների հանդիպմանն՝ ընդգծելով դրա աշխարհաքաղաքական նշանակությունը։
«Վլադիմիր Պուտինի, Դոնալդ Թրամփի և Սի Ծինփինի հանդիպումն իսկապես պատմական և խորհրդանշական իրադարձություն է։ Այդուհանդերձ, այն չէի համեմատի Յալթայի խորհրդաժողովի հետ։ Հիշեցնեմ, որ վերջինս տեղի էր ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթանակած պետությունների մասնակցությամբ, երբ քննարկվում էր հետպատերազմյան աշխարհակարգի ձևավորումը։ Ներկայիս իրավիճակը, թեև այդքան ընդգրկուն չէ, այնուամենայնիվ, չի կարելի թերագնահատել։
Ժամանակակից աշխարհաքաղաքական զարգացումները ցույց են տալիս, որ առանձնանում են երեք պետություններ, որոնք համաշխարհային գերտերություններ են։ Եթե նախկինում աշխարհը գործում էր միաբևեռ համակարգի պայմաններում, ապա այսօր աստիճանաբար ձևավորվում է բազմաբևեռ աշխարհակարգ»,- նշել է Գուրեևը։