Թող Փաշինյանը բերի 5 նախադեպ, երբ խոստում է տվել ու չի «գցել». Քրիստինե Վարդանյան

19 Նոյեմբերի 2026, 15:45

Քաղաքականություն

Ես գիտեմ, որ ընդդիմությունը իշխանություն վերցնելու հարցում իշխանության հետ գործարքի չի գնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանն՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ ընդդիմության հետ գործարքի գնալու առաջարկին։

«Ինձ ծանոթ չէ նման պրակտիկան։ Փաշինյանը որտե՞ղ է նման բան տեսել, ինքն այդպիսի՞ ընդդիմություն է եղել։ Ես իսկապես չգիտեմ նախադեպ, երբ ընդդիմությունը պայմանավորվում է իշխանության հետ և վերցնում իշխանությունը»,- ասել է նա։

Պատգամավորը նշել է, որ Փաշինյանն անընդհատ հերքում է ինքն իրեն՝ առաջարկելով վարչապետին նախ ներկայացնել հինգ նախադեպ, երբ խոստում է տվել և չի դրժել այն։

«Թող բերի հինգ նախադեպ, որ ինքը մի բան խոստացել է ու չի գցել, հետո նոր առաջարկություն անի»,- ասել է Քրիստինե Վարդանյանը։