Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Ալիևը Դուբլինում ինչ-որ բանով շանտաժի՞ է ենթարկել Փաշինյանին

20 Նոյեմբերի 2026, 12:01

(ՔՊ ղեկավարի առաջարկած գործարքի մանրամասները)

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջերս կայացած հանդիպումը, որը տեղի է ունեցել նոյեմբերի 12-ին Դուբլինում ՝ Եվրոպական քաղաքական հանրության գագաթնաժողովի շրջանակում, անսպասելի և խիստ հատկանշական շարունակություն է ստացել Երևանի ներքաղաքական օրակարգում։ Հայաստանի կառավարության ղեկավարի կողմից ընդդիմությանը հնչեցված առաջարկն առաջին հերթին վկայում է այն մասին, որ դուբլինյան բանակցությունների ընթացքում Ալիևն, ըստ ամենայնի, բավականին միանշանակ պահանջել է նոր Սահմանադրության շուտափույթ ընդունում՝ անկախ այդ գործընթացն ինքնուրույն մեկնարկելու համար իշխող կուսակցության խորհրդարանական մանդատների պակասից։

Չկարողանալով Իռլանդիայից որևէ կոնկրետ երաշխիք բերել, իսկ ավելի հավանական է՝ Ալիևից վերջնագիր ստանալով, Փաշինյանը գործարկում է ընդդիմախոսների վրա ճնշում գործադրելու և քաղաքական կաշառքի սցենարը։

«Առաջարկում եմ ընդդիմությանը՝ եկեք գնանք հանրաքվեի։ Եթե ժողովուրդը կմերժի Սահմանադրությունը, ես հրաժարական եմ տալիս։ Եթե ժողովուրդը «այո» կասի Սահմանադրությանը, ես հաջորդ ընտրություններին չեմ լինի վարչապետի թեկնածու»,- հայտարարել է Փաշինյանը։

Կառավարության վերջին նիստերից մեկի ընթացքում Արարատ Միրզոյանն ու Նիկոլ Փաշինյանը հռետորական հարց էին տալիս. կհամաձայնի արդյոք ընդդիմությունը «ալիևյան Սահմանադրության» ընդունման հանրաքվեի օր նշանակելուն, եթե նախարարների կաբինետը կարողանա գործուն երաշխիքներ ներկայացնել, որ հիմնական օրենքի փոփոխությունից հետո Բաքուն պաշտոնական Երևանին նոր պահանջներ չի առաջադրի: Ավելին՝ այն ժամանակ խոստում հնչեց ընդդիմությանն անել այնպիսի առաջարկ, որից նա չի կարողանա հրաժարվել։

Սակայն կառավարության նիստում Փաշինյանի ելույթը հաստատում է. նույնիսկ Ալիևից իշխանություններն ի վիճակի չեն երաշխիքներ ստանալ, որ զիջումներին չի հաջորդի վերջնագրերի հերթական «չափաբաժինը»։ Հենց այդ պատճառով վարչապետը փորձում է ընդդիմությանը պարտադրել վերջինիս համար նախապես պարտվողական գործարք՝ համոզել խորհրդարանական խմբակցություններին աջակցել հանրաքվեի օրվա նշանակմանն՝ իր հնարավոր հեռացման դիմաց. նախագծի տապալման դեպքում՝ անհապաղ հրաժարական, կամ հաջորդ ընտրություններում կառավարության ղեկավարի պաշտոնում առաջադրվելուց հրաժարում, եթե ժողովուրդը փաստաթղթին «այո» ասի։

Այս գործարքը թակարդ է այն պարզ պատճառով, որ եթե հանրաքվեն անցկացվի այնպիսի պայմաններում, երբ Նիկոլ Փաշինյանը մնում է գործող վարչապետ և վերահսկում է ողջ վարչական ռեսուրսը, ուժային բլոկը, պետական ապարատն ու ազդեցության լծակները, նա կկարողանա ապահովել ցանկալի արդյունքը՝ նույնիսկ եթե երկրի քաղաքացիների 99%-ը դեմ քվեարկի այդ սահմանադրության ընդունմանը։ Բացի այդ, ապագայում չառաջադրվելու խոստումը նրան չի խանգարում պահպանել իրական իշխանությունը վերահսկելի հետնորդների կամ աթոռի ձևական փոփոխության միջոցով։

Ավելին՝ նման բնույթի սահմանադրությունը համաժողովրդական հանրաքվեի դնելն ինքնին մահացու վտանգ է ներկայացնում Հայաստանի համար՝ անկախ հանրաքվեի արդյունքից։ Եթե «հաղթի» «ալիևյան» տարբերակը, դա իրավաբանորեն կամրագրի Երևանի ուղղակի կախվածությունն ու Բաքվի միջամտությունը ինքնիշխան պետության ներքին գործերին։ Իսկ եթե նախագիծը չընդունվի՝ իսկ արդար հաշվարկի դեպքում քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ունակ է մերժել այն, Ադրբեջանն անպայման կհայտարարի, որ դա casus belli է պատերազմի վերսկսման համար, թե, իբր, հայ հասարակությունն ինքն է մերժում խաղաղությունը։

Հենց այդ պատճառով արտաքին խաղացողների թելադրանքով գրված սահմանադրության խմբագրությունն առհասարակ չի կարող դրվել հանրաքվեի։ Ազգային ժողովում Փաշինյանի «բենեֆիսն» ու սակարկության փորձն ապացուցում են միայն այն, որ փակուղուց իրական ելք չեն կարողանում գտնել ո՛չ ինքը՝ վարչապետը, ո՛չ նրա համակարգողները։

Այժմ ընդդիմությանը մնում է անել միայն մեկ բան՝ Փաշինյանին չտալ հանրաքվեի օր նշանակելու համար անհրաժեշտ ձայները։ Սրան գումարեք նաև այն, որ 2027 թվականի հունվարից սկսած՝ միլիարդավոր պարտքեր կուտակած Փաշինյանի կառավարությունը կհայտնվի մի իրավիճակում, երբ հայկական տնտեսության հիմնարար հենասյունը ՝ Ռուսաստանի Դաշնության հետ համագործակցությունը, կդադարի։ Եթե հաշվի առնենք նաև Մոսկվայի պահանջը՝ Հայաստանում արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ հանրաքվե անցկացնելու, այսինքն՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության և Եվրամիությանն անդամակցելու հայտարարված ձգտման միջև ընտրություն կատարելու հարցով, ապա ակնհայտ է դառնում, որ վարչապետը չունի իր անձնական իշխանությունը պահպանելու համար ընդունելի ելք։

Նիկոլ Փաշինյանին լավ լուծումներ չեն մնացել։ Նրա համար տրամաբանական սցենար կդառնային արտաքին քաղաքական առաջնահերթությունների վերաբերյալ հանրաքվեի անցկացումը, դրանում պարտությունը, այնուհետև՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունները, որոնց նա կգնա նույնիսկ ոչ վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակով, և օրինաչափ պարտությունը։ Իսկ եթե նա իսկապես ցանկանում է արդար ընտրություններ, ապա անհրաժեշտ է առնվազն չորս առանցքային հրաժարական՝ իր սեփականն՝ առանց վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակի պահպանման, ինչպես նաև ՆԳՆ, Ոստիկանության և ԿԸՀ ղեկավարների հրաժարականները՝ ուռճացված ընտրացուցակների լիակատար մաքրման հետ մեկտեղ։

Բայց այս և շատ այլ հարցեր ընդդիմությունը պետք է հստակ ձևակերպի արդեն այն բանից հետո, երբ կտրականապես կմերժի հանրաքվեի օր նշանակելու պահանջը։ Միևնույն ժամանակ Հայաստանի ցանկացած նոր քաղաքական իշխանություն պարտավոր է ապահովել ոչ միայն լիարժեք վերաինտեգրումը ԵԱՏՄ-ին և ՀԱՊԿ-ին, այլև Ադրբեջանի հետ բանակցային գործընթացի շարունակականությունը, քանի որ խաղաղությունը Հայաստանին կենսականորեն անհրաժեշտ է։

Մտածե՛ք այս մասին…»։