Կարապետյանը ՀԷՑ-ը ձեռք է բերել իշխանությունների խնդրանքով՝ իր վրա վերցնելով նաև ընկերության պարտքերը․ Ղազինյան
20 Նոյեմբերի 2026, 11:00
Հարցրեք՝ ինչ վիճակում էր ՀԷՑ-ը մինչև Սամվել Կարապետյանի կողմից այն ձեռք բերելը։ Այս մասին Ազգային ժողովում, դիմելով ՔՊ-ական պատգամավորներին, հայտարարել է «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանը։
«Մարդը իշխանությունների խնդրանքով ձեռք է բերել ՀԷՑ-ը, 30 միլիոն դոլար է վճարել, իր վրա է վերցրել 12 միլիարդ դրամի կրեդիտորական պարտքը, ինչպես նաև ՀԷՑ-ի 110 միլիոն դոլարի վարկային պարտավորությունը։ Եվ սա կոչվո՞ւմ է 30 միլիոն դոլարով ձեռքբերում»,- ասել է պատգամավորը։
Նրա խոսքով՝ ՀԷՑ-ն այդ ժամանակ ընդամենը երկու-երեք ամսվա կյանք ուներ, իսկ Կարապետյանի ստանձնած ֆինանսական պարտավորությունների մասին այսօր չեն ցանկանում խոսել։