Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը հետաձգվել է․ դատարանում լարված իրավիճակ է առաջացել
20 Նոյեմբերի 2026, 10:49
Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստը դեռ չմեկնարկած՝ կես ժամով հետաձգվել է։ Պաշտպան Արամ Օրբելյանը միջնորդել է ընդմիջում հայտարարել՝ մեկ այլ անհետաձգելի դատական նիստի մասնակցելու համար։
Դատարանում լարվածություն է առաջացել, երբ դատավոր Սարգիս Պետրոսյանը հայտարարել է, որ Օրբելյանի՝ սահմանված ժամանակում չվերադառնալու դեպքում նրա բացակայությունը կհամարվի անհարգելի։
Դատավորը նաև զգուշացրել է, որ երկու նման բացակայության դեպքում պաշտպանը կհեռացվի վարույթից։