ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների հանդիպումն ազդարարեց միաբևեռ աշխարհի ավարտը․ Յուրի Սվետով
20 Նոյեմբերի 2026, 16:36
Քաղաքագետ Յուրի Սվետովը Alpha News-ին մեկնաբանել է նախօրեին Չինաստանի Շենժեն քաղաքում ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Չինաստանի նախագահների միջև կայացած հանդիպումը։
«Շենժենում երեք առաջնորդների հանդիպումն, իմ կարծիքով, գուցեև առաջին, բայց չափազանց կարևոր քայլ էր դեպի բազմաբևեռ աշխարհի ձևավորում։ Ինձ համար այս հանդիպման կարևորությունն առաջին հերթին այն է, որ ԱՄՆ-ն՝ ի դեմս նախագահ Թրամփի, փաստացի ընդունեց, որ Միացյալ Նահանգներն ունի հավասարազոր զրուցակիցներ՝ ի դեմս Չինաստանի և Ռուսաստանի Դաշնության։
Ինչ էլ որ լինի, այսպիսով ընդունվեց, որ միաբևեռ աշխարհն այլևս անցյալում է, և ավարտվել են նաև այն հավակնությունները, թե ամերիկացիները շարունակելու են ղեկավարել աշխարհը, թե Միացյալ Նահանգներն, ինչպես ժամանակին ասում էր Ռեյգանը, լինելու է «ժողովրդավարության փայլուն տաճարը բլրի գագաթին», որին ձգտում են հասնել բոլորը», — նշել է քաղաքագետը։