Վրաստանում պայթյունը վեց մարդու կյանք է խլել․ նոյեմբերի 22-ը հայտարարվել է սգո օր

20 Նոյեմբերի 2026, 14:20

Միջազգային

Վրաստանի կառավարություը նոյեմբերի 22-ը հայտարարել է սգո օր Թբիլիսիի Փոնիճալա թաղամասում բնակելի շենքի փլուզման հետևանքով զոհվածների հիշատակին։ Այս մասին հայտնում է «Sputnik Վրաստանը»։

Այդ օրը կարգելվեն զանգվածային ժամանցային միջոցառումները, ինչպես նաև հանրապետության ամբողջ տարածքում կխոնարհվեն պետական դրոշները։

Հիշեցնենք, որ բնակելի շենքում պայթյունը տեղի է ունեցել նոյեմբերի 19-ին՝ տեղական ժամանակով ժամը 09:00-ին։ Պայթյունի պատճառը բնակարաններից մեկում գազի կուտակումն է եղել, որն առաջացել է ջեռուցման սարքի անսարքության պատճառով։

Շենքը մասնակիորեն փլուզվել է: Արդյունքում զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ փոքր երեխա։ Եվս հինգ տուժած հոսպիտալացվել է։