Իշխանության հետ գործարքի գնալն անիմաստ է․ Աննա Գրիգորյան

20 Նոյեմբերի 2026, 14:40

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն ասում է, որ այդ առաջարկի համար իր ամբողջ վստահելիությունն ու քաղաքական կապիտալը դնում է սեղանին։ Բայց նրա քաղաքական կապիտալի առանցքը սուտն է։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի առաջարկին, որով նա ընդդիմությանը կոչ է արել ապահովել անհրաժեշտ 6 ձայնը՝ նոր Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվե անցկացնելու համար։

«Եթե մարդը քրոնիկ ստախոս է, դուք այդ մարդու առաջարկին ինչպե՞ս կվերաբերվեք։ Որտե՞ղ է երաշխիքը։ Եթե այդ ամբողջ գործարքի հիմքում այն է, որ ինքն, իր ազնիվ խոսքի համաձայն, հեռանալու է, թույլ տվեք չհավատալ այդ խոսքին։ Նրա առաջարկը չի կարող որևէ կերպ վստահելիություն ներշնչել»,- ասել է Աննա Գրիգորյանը։

Պատգամավորի խոսքով՝ իշխանության հետ որևէ գործարքի գնալն անիմաստ է, քանի որ Փաշինյանը չի կարող այնպիսի պայմանավորվածություն առաջարկել, որի արդյունքում ինքը կամ իր քաղաքական թիմը կտուժեն։

«Մենք չեն պատրաստվում աջակցել Ադրբեջանի պահանջներին և կողմ քվեարկել Ալիևի Սահմանադրությանը»,- ընդգծել է Աննա Գրիգորյանը։