Դեպի Եվրամիություն շարժվելը կարող է հանգեցնել Ռուսաստանի գիրկն ընկնելուն. Մարգարյան

20 Նոյեմբերի 2026, 23:18

Կարծիք | Քաղաքականություն

Եթե դեպի Եվրամիություն շարժվելու թափ ես հավաքում, դրա տրամաբանական հետևանքն այն է, որ ավելի ես ընկնում Ռուսաստանի գիրկը։ Այս մասին Alpha News-ի տաղավարում ասել է քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանն՝ անդրադառնալով Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշմանը, ինչպես նաև Ռուսաստանի և Եվրամիության հետ հարաբերություններին։

Քաղաքագետի խոսքով՝ Հայաստանի փորձը ցույց է տվել, որ եվրոպական ուղղությամբ հարաբերությունների խորացումը կարող է ուղեկցվել Ռուսաստանի կողմից քաղաքական ճնշումների ուժեղացմամբ։ Որպես օրինակ՝ նա հիշեցրել է 2013 թվականի իրադարձությունները, երբ Հայաստանը բանակցություններ էր վարում Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման շուրջ, սակայն հետագայում որոշում կայացրեց միանալ Մաքսային միությանը, իսկ այնուհետև՝ Եվրասիական տնտեսական միությանը։

«2013 թվականին մենք արագ տեմպերով գնում էինք դեպի Եվրոպական գործընկերության համաձայնագիրը, որը պետք է ստորագրվեր։ Առավոտյան արթնացանք, տեսանք, որ արդեն ԵԱՏՄ անդամ ենք դարձել»,- նշել է Մարգարյանը։

Հիմա եթերում