Պերուում 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
21 Նոյեմբերի 2026, 11:00
Պերուի տարածքում 6,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է երկրի երկրաֆիզիկայի ինստիտուտը։
Ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Խունին քաղաքից 30 կմ հյուսիս-արևելք։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են նոյեմբերի 20-ին՝ տեղական ժամանակով 19:09-ին (նոյեմբերի 21-ին՝ Մոսկվայի ժամանակով 03:09-ին)։ Օջախը գտնվել է 129 կմ խորության վրա։
Տուժածների կամ ավերածությունների մասին տեղեկություններ դեռ չեն հաղորդվել։