Բոլորը Վերնագիր Պարզ ճշմարտություններ Չպատմված պատմություն Ուշադրությունից դուրս Նուրբ քաղաքականություն Մեծ ռեպորտաժ Մեծ պատմություն Մամ ջան Հյուրընկալ Մոսկվան Հարազատս հյուսիսից Հայկական զատկի սեղան Գայանե Բրեյովայի հետ Հայկական ամանորյա սեղանը Գայանե Բրեյովայի հետ Հայ գրականություն. audiobook Իրական Թուրքիա Ինսթաֆեյս Ժողովուրդն է խոսում Թռիչք իմ տան վրայով Էթնիկ կոդ Բացահայտելով Շուշին Բարի հայկական երեկո Արցախյան բռնագաղթ Աշխարհակարգ 2.0 Newsroom Alter Ego Alpha Զրուցակից Alpha Economics Alpha Analytics 7 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 5 դիմանկար հայ ժողովրդի պատմությունից 2026. ի՞նչ է լինելու 2025. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ 2024. ի՞նչ է լինելու | Արցախ․ Հայաստան․ Նոր աշխարհակարգ

Արտյոմ Քալայջյան․ ընտանիքի, նոր ֆիլմի, առաջին հայացքից սիրահարվելու և հայրության մասին

22 Նոյեմբերի 2026, 14:00

Հեռուստադիտողները սովոր են Արտյոմ Քալայջյանին տեսնել որպես կենսուրախ ու հումորով մարդու։ Սակայն էկրանային այդ կերպարի հետևում շատ ավելին է թաքնված՝ խոր ներաշխարհ, կյանքի նուրբ ընկալում, ընտանիքին անմնացորդ նվիրվածություն, հաղթահարված փորձություններ և անձնական կյանքի ոչ դյուրին պատմություններ։

«Alter ego» նախագծի նոր թողարկման շրջանակում զրուցում ենք Արտյոմի դժվարին մանկության, Աբխազիայի պատերազմի հիշողությունների, հայկական արմատների և նրա կայացման գործում մեծ դեր խաղացած մարդու՝ պապի մասին։ Անդրադառնում ենք նաև դեպի ճանաչում տանող ուղուն, արդեն անցյալում մնացած «Непосредственно Каха» նախագծին և Գարիկ Մարտիրոսյանի հետ ծանոթությանը։

Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում Արտյոմի ստեղծագործական կյանքի նոր փուլին՝ մեկ միլիոն ռուբլի բյուջեով լիամետրաժ ֆիլմի նկարահանման նախապատրաստական աշխատանքներին։ Ո՞րն է նախագծի գաղափարը, որտե՞ղ են անցկացվելու նկարահանումները, և ի՞նչ փուլում է այժմ ֆիլմի ստեղծումը։

Ինչպե՞ս սկսվեց Արտյոմի և Դիանայի սիրո պատմությունը, և ինչո՞ւ նա առաջին իսկ հանդիպումից հասկացավ, որ հենց Դիանայի հետ է ցանկանում ընտանիք կազմել։ Զրուցում ենք ընտանեկան կյանքի, դստեր ծննդին սպասելու դժվարին ճանապարհի, հայրության և երեխաների դաստիարակության մասին՝ անդրադառնալով նաև այն հայկական ավանդույթներին ու արժեքներին, որոնք Արտյոմը ձգտում է փոխանցել սերունդներին։

Արդյունքում ստացվել է անչափ անձնական, անկեղծ ու ջերմ զրույց այն ամենի մասին, ինչը սովորաբար մնում է կադրից դուրս՝ զգացմունքների, կորուստների, ներքին ուժի և կյանքի իրական առաջնահերթությունների մասին։

«Alter ego»՝ Նոննա Ալեքսանյանի բացառիկ հարցազրույցները հայտնի ու հետաքրքիր մարդկանց հետ, որոնց միավորում է սերը Հայաստանի հանդեպ։